Կոլիզեումի ստորգետնյա խողովակաշարերի պեղումները բացահայտում են հռոմեացիների կենցաղի նոր մանրամասները
Advertisement 1000 x 90

Կոլիզեումի ստորգետնյա խողովակաշարերի պեղումները բացահայտում են հռոմեացիների կենցաղի նոր մանրամասները

Հնագետները ներկայացրել են Կոլիզեումի տակ գտնվող կոյուղատարի կոլեկտորներից մեկի ուսումնասիրության առաջին արդյունքները։ Այն գրեթե անձեռնմխելի է մնացել մոտ 1,5 հազար տարի և պահպանել է գլադիատորների վերջին մարտերի պատմությունը։

Կոլիզեումի ջրահեռացման համակարգը արգելափակված է և չի օգտագործվում մոտավորապես մ.թ. 523 թվականից: Այդ ժամանակ Կոլիզեումը դադարեց ամֆիթատրոն լինելուց։ Հետագայում շենքը օգտագործվել է որպես հանրակացարան, ամրոց, հիվանդանոց և նույնիսկ գործարան, սակայն, ինչպես նշում են հնագետները, հնագույն ստորգետնյա խողովակները այդ ամբողջ ընթացքում չեն օգտագործվել։

Գիտնականները հայտնաբերել են ճաշատեսակների մնացորդների հետքեր, որոնք հանդիսատեսն օգտագործել է գլադիատորական մրցույթների, հանրային ներկայացումների ժամանակ։

Հայտնաբերել են հսկայական շների, առյուծների, ընձառյուծների, արջերի և նույնիսկ ջայլամների ոսկորներ։ Ուսումնասիրության արդյունքում հնագետները եկել են այն եզրակացության, որ կենդանիների միսը տեղում պատրաստվել և մատուցվել է հանդիսատեսին։

Բացի կենդանիների մնացորդներից, գիտնականները հայտնաբերել են մրգերի, նուշի և ձիթապտուղների մնացորդներ։

Հնագետները նշում են, որ բոլոր գտածոները թաղված են եղել գետնի տակ՝ փլատակների կույտի մեջ։ Ամֆիթատրոնի փալվելուց հետո հնագույն խողովակաշարերը գործնականում մոռացության մատնվեցին։ Եվ հենց այս պատճառով, այդ ամենը մինչ օրս մնացել է անձեռնմխելի։ Հնագետները հույս ունեն, որ հետագա ուսումնասիրությունները կօգնեն ավելին իմանալ Հին Հռոմի բնակիչների պատմության և սովորությունների մասին։

Հրապարակմանը պատրաստեց ita.am