«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005», գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն ընտանեկան լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերված է ամուսնու եւ զավակների հետ։
«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրերում երիտասարդ մայրիկը սպորտային կերպարում է։ Լուսինեի մազերն արձակված են, նվազագույն շպարով է։ Ընտանիքի անդամները ջերմ գրկախառնված են։ «Ձմեռային հեքիաթ», – հրապարակումը մակագրել է գեղեցկուհին։