Դերասանուհի Տիրուհի Հակոբյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է դստեր հետ, ում ծնողները տվել են Դանիելա անունը։
«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրում մայր ու դուստր ջերմ գրկախառնված են։ Դերասանուհին հմայիչ կերպարում է։ Նա կրում է սեւ զգեստ։ Երիտասարդ մայրիկի մազերն արձակված են, մեղմ շպարով է։ Հրապարակումը Տիրուհին չի մակագրել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են կատարել․ «Սիրուններ»։