
Բաղադրիչներ
- Ազնվամորի – 0.5 բաժակ
- Ձվի դեղնուց – 2 հատ
- Սերուցք – 200 գ
- Շաքարավազ – 0.5 բաժակ
- Վանիլին – 10 գ
Պատրաստման եղանակը
- Դեղնուցները հարել շաքարավազի և վանիլինի հետ՝ մինչև սպիտակելը:
- Առանձին թասի մեջ հարել սերուցքը, երկու զանգվածները զգուշությամբ իրար խառնել հարելով:
- Ավելացնել ազնվամորին, խառնել, զանգվածը լցնել կաղապարի մեջ և գիշերը թողնել սառցախցիկում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը