«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005», գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայանալով հրապուրիչ կերպարում։
«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրերում գեղեցկուհին սպիտակ հանդերձանքով է․ նա կրում է ուլտրակարճ կիսաշրջազգեստ, որը համադրել է փքված թեւերով վերնաշապիկի հետ։ Նրա մազերն արձակված են, մեղմ շպարով է։ Իսկ կերպարն ամբողջական են դարձնում ոսկեգույն երկարաճիտները։ «Շատ կարեւոր է չկորցնել քեզ գույների մեջ։ Մնալ այնպիսին ինչպիսին որ կաս։ Մնալ քո գույնին հավատարիմ եւ ոչ մի դեպքում չձուլվել: Բարի կիրակի բոլորին», – հրապարակումը մակագրել է գեղեցկուհին։