Ինչ–որ մեկն ուզում է, որ դուք լինեք այն մարդը, որը չե՞ք հանդիսանում։ Մի՛ փորձեք փոխել ձեր էությունը հանուն ինչ–որ մեկի։ Շատ ավելի իմաստուն կվարվեք, եթե մնալով ինքներդ դուք՝ բաց թողեք նրան, քան ձեւացնեք թե այն մարդն եք, որը չեք իրականում։ Եվ հիշեք, որ ավելի հեշտ է ամոքել վիրավոր սիրտը, քան կտոր–կտոր հավաքել փշրված անհատականությունը։ Ավելի հեշտ է լրացնել այն տեղը, որը զբաղեցնում էր տվյալ մարդը, քան ձեր ներսում այն տեղը, որտեղ գտնվում եք ինքներդ դուք։
Այդ մարդու խոսքն ու գործը տարբերվում են, այն էլ՝ շատ։ Մեզ բոլորիս երբեմն պետք է մեկը, ով ոգեշնչում է մեզ, եւ օգնում է հույսով նայել դեպի ապագա։ Եվ եթե ձեզ կողքին գտնվող անձը լրիվ հակառակ ազդեցությունն է թողնում ձեզ վրա, եթե նրա բառերը եւ արարքները տարբերվում են, ուրեմն ժամանակն է ավարտել այդ հարաբերությունները։ Ավելի լավ է լինել միայնակ, քան նման մեկի հետ։ Իսկական ընկերությունը ուխտերից ամենաամուրն է։ Շատ մի՛ լսեք, թե ինչ են ասում մյուսները։ Նայե՛ք, թե ինչ են նրանք անում։ Բոլորիս կյանքում էլ իսկական ընկերներն այդքան էլ շատ չեն, բայց վաղ թե ուշ դուք նրանց կգտնեք։
Դուք հասկանում եք, որ փորձում եք մեկին ստիպել սիրել ձեզ։ Մեկընդմիշտ հիշեք. անհնար է մեկին ստիպել սիրել մեզ։ Մենք չպետք է որեւէ մեկին խնդրենք մնալ, եթե նա ուզում է գնալ։ Դա է հենց իրական սիրո բնույթը՝ ազատությունը։ Բայց եթե սերն անցել է, կյանքը դրանով չի ավարտվում։ Որքան էլ սերն անցնի, այն միշտ ինչ–որ բան է թողնում իրենից հետո։ Եվ եթե ինչ–որ մեկն իրոք ձեզ սիրում է, նա երեք թույլ չի տա, որ դուք դրանում կասկածեք։ Ցանկացած մեկը կարող է մտնել ձեր կյանք՝ ասելով «ես քեզ սիրու եմ», բայց միայն նրանք, ովքեր ճշմարտությունն են ասում, պատրաստ են մնալ ձեր կյանքում եւ ապացուցել, որ իրոք սիրում են։
Ձեր անձնական հարաբերությունները հիմնված են ֆիզիկական գրավչության վրա։ Գեղեցկությունը ոչ միայն արտաքին տեսքն է, որը մարդկանց ստիպում է ուղեկցել ձեզ հայացքով, կամ այն, ինչ ուրիշներն են հասկանում դրա տակ։ Դա այն է, հանուն որի մենք ապրում ենք։ Այն, ինչը մեզ բնորոշում է, այն, ինչը պահվում է մեր սրտի խորքում եւ այն, ինչը մեզ անկրկնելի է դարձնում։ Եվ նրանք, ում գրավել է ձեր բարետես դեմքը կամ գեղեցիկ մարմինը, եթե անգամ մնան էլ ձեր կողքին, ապա դա երկար չի տեւի։ Բայց այ նրանք, ովքեր տեսել են ձեր հոգու գեղեցկությունը, չեն լքի ձեզ երբեք։
Ձեր վստահությունը մշտապես դավաճանում են։ Սերն այն է, երբ դուք մեկին հնարավորություն եք տալիս վիրավորել ձեզ մինչեւ հոգու խորքը, բայց այնքան եք վստահում, որ հավատում եք՝ այդ մարդը նման բան չի անի։ Դա կարող է 2 հնարավոր ավարտ ունենալ՝ կամ այդ հարաբերությունները շարունակվում են մինչեւ կյանքի վերջ, կամ դուք ամբողջ կյանքում հիշում եք այդ դասը։ Այս տարբերակներից յուրաքանչյուրն էլ իրականում դրական հետեւանքներ ունի։ Կամ դուք համոզվում եք, որ ձեր վստահած մարդը արժանի է դրան, կամ դուք հնարավորություն եք ստանում ազատել ձեր կյանքը նրանից եւ նորին փնտրել։ Արդյունքում դուք կհասկանաք, թե ով ինչի է արժանի, եւ ով է այն միակը, որը պատրաստ է հանուն ձեզ ռիսկի դիմել։ Եվ հավատացեք ինձ, շատ մարդիկ կարող են ձեզ զարմացնել։