Դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով դասական կերպարում։
«Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում տեղադրված կադրում դերասանուհին սպիտակ վերնաշապիկ է կրում, որը համադրել է կաշվե տաբատի, սեւ գույնի ժիլետի, ինչպես նաեւ նույն երանգի երկարաճիտների հետ։ Ծովինարի մազերը կիսով չափ հավաքված են, նախապատվությունը տվել է վառ ու արտահայտիչ շպարին։ Իսկ կերպարն ամբողջացնում են աքսեսուարները։ «Լիարժեք ընտանիքի և առողջ հարաբերությունների հիմքը կինն է։ Նա կյանքի շարժիչ ուժն է և տղամարդու ոգեշնչումը բոլոր ժամանակներում», – հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել է դերասանուհին։