Բալիի այցելուները չպետք է վախենան, որ կենթարկվեն Ինդոնեզիայի չամուսնացած զույգերի սեռական արգելքի նոր օրենքին: Այս մասին հայտարարել է Բալիի նահանգապետ Վայան Քոսթերը, հայտնում է The Guardian-ը։
Կիրակի իր հայտարարության մեջ նահանգապետը բացատրել է, որ օրենքը, որն ուժի մեջ կմտնի երեք տարի հետո, կկիրառվի ծնողների, ամուսինների կամ երեխաների բողոքների հիման վրա:
Նրանք, ովքեր «այցելում կամ ապրում են Բալիում, չպետք է անհանգստանան Ինդոնեզիայի քրեական օրենսգրքին ենթարկվելու համար», – վստահեցրել է պաշտոնյան:
«Ընտանեկան կարգավիճակը չի ստուգվի ոչ մի զբոսաշրջային ենթակառուցվածք ժամանելիս, ինչպիսիք են հյուրանոցները, վիլլաները, բնակարանները, հյուրատները, հանգստյան տները և առողջարանները», – ասել է Վայան Քոստերը:
Նա նաև նշել է, որ օրենքը փոփոխվել է նախորդ՝ ավելի խիստ տարբերակի հետ կապված։