Վերջերս հոլիվուդյան դերասան Ժան Կլոդ Վան Դամին տեսել են Ուկրաինայի արեւմուտքում գտնվող կլինիկաներից մեկում։ Վան Դամը չի հայտարարել իր այցի մասին։ Ճամփորդության մասին հայտնի է դարձել, երբ տեղի բժիշկներից մեկն իր սոցցանցում կուռքի հետ լուսանկար է հրապարակել։ Բժիշկը նաեւ նշել է, որ դերասանի կլինիկա այցելելու պատճառը կմնա խիստ գաղտնի։
Սակայն դերասանը կարող էր ոչ միայն առողջությունը բարելավելու համար այցելել Ուկրաինա։ Հնարավոր է նրան սեր է տարել այնտեղ։ StarHit.ru-ի փոխանցմամբ՝ 62-ամյա դերասանը սիրավեպ ունի ուկրաինուհի Ալյոնա Կավերինայի հետ։ Նրանց հարաբերություններն ավելի քան 10 տարվա պատմություն ունեն։ Վան Դամը գիշերային ակումբում գայթակղվել է մերկապարուհու գեղեցկությամբ։ Աղջիկը կրթությամբ ուսուցիչ է։
Հաղորդվում է, որ դերասանը սիրելիին ողողել է թանկարժեք նվերներով, նրա համար անշարժ գույք է գնել։ Եվ նույնիսկ Ուկրաինայի համար դժվարին պահերին նա պատրաստ է ժամադրության գնալ՝ թռչելով աշխարհով մեկ:
Նշենք, որ Ժան Կլոդ Վան Դամն ամուսնացած է։ Նա հաճախ է համատեղ լուսանկարներ հրապարակում կնոջ՝ Գլեդիս Պորտուգեսի հետ՝ նրան անվանելով իր հրեշտակը։