Իռլանդիայում բնակվող ամերիկուհի Ռեյչել Շմիթը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ սահմանելով արտասովոր ռեկորդ․ նա 30 վայրկյանում 19 զույգ վարտիք է հագել։ Համապատասխան տեսանյութը հրապարակվել է Գինեսի ռեկորդների գրքի պաշտոնական ինստագրամյան էջում։
Շմիթը պատմել է, որ ցանկանում էր գերազանցել այս ռեկորդը, քանի որ այն հիշեցնում էր իրեն, թե ինչպես են դերասանները թատրոնում և կրկեսում ներկայացումների ժամանակ կայծակնային արագությամբ փոխում զգեստները:
«Ես ունեի այն ամենը, ինչ ինձ անհրաժեշտ էր գործն ավարտելու համար», – կիսվել է Շմիթը՝ նշելով, որ ցույց է տվել, թե որքան ճարպիկ ու արագ է ինքը և կարող է պլանավորել իր գործողություններն այնպես, որ հասնի նպատակին: