Հաղորդավար, հումորիստ և դերասան Գարիկ Պապոյանը հրապարակել է հոլովակ ինստագրամյան իր էջում՝ դիմելով օտարերկրյա օգտատերերին և կազմակերպություններին:
«Բարի լույս աշխարհ, հուսամ՝ առավոտը բարի է, քանի որ այն կարող է բարի լինել, միայն այն դեպքում, եթե հարևանդ ձմռան կեսին չի դադարեցնել գազամատակարարումը, ինչպես որ Ադրբեջանն է վերջին երկու օրվա ընթացքում վարվել Արցախի նկատմամբ: Առավոտը կարող է բարի լինել, եթե հարևանդ չի արգելափակել դեպի տուն ճանապարհդ՝ թույլ չտալով երեխային հասցնել հիվանդանոց», – ասել է Պապոյանը՝ հիշեցնելով, որ ներկայում հարյուր քսան հազար մարդ կանգնած է մարդասիրական աղետի առաջ:
Նա դիմել է բոլոր միջազգային կազմակերպություններին, որոնք պաշտպանում են մարդու իրավունքներն ու երեխաներին.«Ձեզ համար գործ կա՝ կանգնեցրե՛ք Ադրբեջանին»:
Տեսանյութը՝ այստեղ