
Նիկոլ Փաշինյանը Twitter-ում գրառում է կատարել՝ հիշեցնելով, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցն արդեն ութ օր է փակ է:
«8 օր է՝ Լաչինի միջանցքը փակված է Ադրբեջանի կողմից, իսկ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ցրտին մնացել է ճանապարհներին, ընտանիքները հայտնվել են շրջափակման տարբեր կողմերում։ Առողջական լուրջ խնդիրներ ունեցող քաղաքացիները զրկված են դեղորայքից և առողջապահական ծառայությունից», – գրել է Փաշինյանը: