Սան Ռեմոյում փետրվարի 7-ի երեկոյան 67-րդ անգամ մեկնարկել է իտալական էստրադային երգի փառատոնը: Ժողովրդականություն վայելող ամենամյա միջոցառումը հեռարձակվում է RAI իտալական հեռուստառադիոընկերության առաջին ալիքով և ամենառեյտինգայինն է դառնում:
Հինգ երեկոներից առաջինում «Արիստոն» պատմական թատրոնի բեմ են դուրս եկել հիմնական մրցույթի 22 մասնակիցներից 11-ը, ներառյալ իտալացի հայտնի կատարող Ալ Բանոն, որի համար ներկայիս փառատոնը թվով 18-րդն է նրա երկար կարիերայի ընթացքում: Անվանի հյուրերից ելույթ են ունեցել իտալացի փոփ երգիչ Տիցիանո Ֆերոն, պուերտոռիկացի Ռիկի Մարտենը և կատակերգակ Կրոցան, որը կատակել է իտալական քաղաքականության հրատապ թեմաների շուրջ:
Առաջիկա օրերին Սան Ռեմոյում սպասում են բրիտանացի երգիչ Ռոբի Ուիլյամսին և ամերիկացի դերասան Քիանու Ռիվզին: Ինչպես միշտ հանդիսատեսներին սպասվում են անակնկալներ և բեմահարթակի վրա հայտնիների հանկարծակի հայտնվելը:
Փառատոնը կավարտվի փետրվարի փետրվարի 11-ին հաղթողի հայտարարմամբ, որը կորոշվի հանրության և հեռուստադիտողների, ինչպես նաև պրոֆեսիոնալ ժյուրիի ինտերակտիվ քվեարկության արդյունքներով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: