
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Թվիթերում գրել է.
«18 օր է, ինչ Ադրբեջանը շարունակում է խախտել Լեռնային Ղարաբաղում 120 հազար մարդու հիմնարար իրավունքները՝ նրանց պահելով շրջափակման մեջ, ինչն անթույլատրելի է։ Միջազգային հանրությունն այսօր դա չպետք է ընկալի որպես նորմալ բան։ Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել կոպիտ խախտումների համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար»,- գրել է Մարուքյանը: