Bodyshaming-ը ժամանակակից Բրիտանիայի գլխացավանքներից է: Սա մի երևույթ է, երբ մարդու մասին կարծիք են կազմում բացարձակապես նրա արտաքինով: Եթե մարդու արտաքին տեսքը հեռու է պատկերացրած կատարելությունից, ապա նրա հասցեին կարող են հնչել զանազան մեղադրանքներ, վիրավորանքներ:
Այդ պատճառով, 6 խիզախ կին որոշել են մերկ լուսանկարվել, ցույց տալով, որ եթե անգամ իրենց արտաքին տեսքը հեռու է կատարելությունից, միևնույն է, նրանք գեղեցիկ են, սիրված և հմայիչ:
Վերջերս արված հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ Բրիտանիայի կանանց 2/3-ը համոզված է, որ իրենց մարմինը անճոռնի է և անարժան սիրո և գնահատականի: Հիմքում՝ սոցիալական կարծրատիպերն են, որոնք ամրագրվել են Bodyshaming-ի արդյունքում:
Լուսանկարում, ձախից՝ աջ.
Սյուզի Մեյսոն 49 տարեկան,
Ռոզմունդ Բեռնար 26 տարեկան,
Իվոն Իլս 68 տարեկան,
Էմմա Դոնալդսոն 47 տարեկան,
Մոնիկա Չիժևսկայա 40 տարեկան,
Մարիա Մադալենա 56 տարեկան:
Իրական կանայք են՝ թերություններով, ավելորդ քաշով, կնճիռներով, բայց կենսախինդ և սիրված: Նախագծի հեղինակը, դիմելով հանդիսատեսին, ուզում է, որ մտորեն, ուսերից գցեն ավելորդ բեռը և հանգիստ ապրեն իրենց համար:
Հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել նաև, որ այն մարդիկ, ովքեր հաճախ են տանը մերկ ման գալիս, ավելի ազատ են, անկաշկանդ և լավ կարծիք ունեն իրենց մարմնի ու կառուցվածքի մասին:
kulturologia.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը