Դերասանուհի Պամելա Անդերսոնը Sunday Morning-ին ասել է, որ երբեք չի դիտել իր և նախկին ամուսնու՝ Թոմի Լիի էրոտիկ տեսանյութը, որը հայտնվել էր համացանցում և այնպիսի հնչեղություն ստացել, որ այդ պատմության հիման վրա վավերագրական սերիալ է նկարահանվել։
«Նրանք երկու մերկ, խենթի պես սիրահարված մարդիկ էին: Նկատի ունեմ, որ մենք ամբողջ ընթացքում մերկ էինք, նկարահանում էինք միմյանց և հիմարություն էինք անում, բայց այս ժապավենները նախատեսված չէին կողմնակի անձանց դիտելու համար», – հիշում է Անդերսոնը:
Աստղը շեշտել է, որ ինտիմ տեսանյութը գողացել են, և որ ինքը ներգրավված չի եղել այդ արտահոսքի մեջ։ Անդերսոնի խոսքով՝ ինքը շատ էր վրդովվել, որ տեսանյութը հրապարակվել է։