Արքայադուստր Դիանայի չհրապարակված լուսանկարները աճուրդի կհանվեն
Advertisement 1000 x 90

Արքայադուստր Դիանայի չհրապարակված լուսանկարները աճուրդի կհանվեն

Արքայադուստր Դիանայի արխիվային լուսանկարները, որոնք արվել են 1985 թվականին Cornwall-ի բացմանը նրա ներկայության ժամանակ, կարող են վաճառվել աճուրդում 800 ֆունտ ստեռլինգով: Այդ մասին գրում է Daily Mail-ը։

Արքայադուստր Դիանայի հազվագյուտ լուսանկարները հայտնաբերվել են Արևելյան Սասեքսի գրախանութներից մեկում։ Նկարներն աճուրդի կհանվեն Charles Miller Ltd-ի կողմից 2023 թվականի վերջին։

Ենթադրվում է, որ Լեդի Դիի լուսանկարները, որոնցում ողջունում է նավատորմին Գլազգոյում, չեն հրապարակվել, քանի որ դրանք եղել են բրիտանական նավաշինական Yarrow Shipbuilders ընկերության անձնական օգտագործման համար: