
Այս երեկույթին Մարգո Ռոբիից ու Բրեդ Փիթից ավելի գեղեցիկ մարդկանց հաստատ չենք տեսնի։ Հոլիվուդյան աստղերը միասին են հայտնվել Լոնդոնում «Բաբելոն» ֆիլմի պրեմիերային, գրում է Grazia-ն:
Իր ելքի համար Ռոբին ընտրել է կարմիր Valentino զգեստ, իսկ Փիթը՝ վանդակավոր կոստյում՝ մոխրագույնի երանգներով։ Ի դեպ, ոչ բոլորն են գնահատել Դեմիեն Շազելի նոր ժապավենը։ «Լա Լա Լենդ» ռեժիսորի անհավանական ձոնը լուռ Հոլիվուդին նման է խելագար լուսանկարների ալբոմի: Ֆիլմը կատաղի շտապողականություն է դեպի ոչ մի տեղ»,- ֆիլմի մասին պատմել է կինոգետ Էնթոնի Լեյնը: