Բարձր վերամշակում անցած սննդամթերքի հաճախակի գործածությունը բարձրացնում է կոգնիտիվ գործառույթների վատթարացման հավանականությունը։ Ամերիկացի գիտնականների անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ նման մթերքի չարաշահումը հատկապես վտագավոր է միջին տարիքի մարդկանց համար։
Հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են News-Medical-ում, անցկացվել է 35-74 տարեկան կամավորների մասնակցությամբ և տևել է 8 տարի։ Գիտնականներն արձանագրում էին կամավորների կողմից վնասակար մթերքի գործածության հաճախականությունն ու չափում նրանց կոգնիտիվ կարողությունների մակարդակը։
Արդյունքում մասնագետները պարզել են, որ հաճախ արագ սնունդ օգտագործող կամավորների մոտ մտավոր կարողությունների թուլացման հավանականությունը բարձրանում էր 28%-ով։ Բացի այդ, տուժում էին նաև գլխուղեղի կատարողական գործառույթները։ Բանն այն է, որ բարձր վերամշակում անցած մթերքը պարունակում է չափազանց մեծ քանակությամբ օսլա, ճարպեր, շաքար ու յուղեր, որոնք վնասակար են ոչ միայն անոթների համար, այլև նյարդային համակարգի։