Տոմատի հյութն ու կանաչ թեյը հանգեցնում են զարկերակային ճնշման բարձրացման։ Այս մասին «Դոկտոր Պիտեր» պորտալի հետ զրույցում ասել է թերապևտ, սրտաբան Վիոլետա Շելեխովան՝ թվելով այն ըմպելիքները, որոնք նպաստում են անոթային խնդիրների զարգացմանը։
Մասնագետի խոսքով՝ կանոնավոր մեծ քանակությամբ աղ պարունակող ըմպելիքների, օրինակ՝ տոմատի հյութի գործածության դեպքում հեղուկը կուտակվում է օրգանիզմում, ինչն էլ հանգեցնում է զարկերակային ճնշման բարձրացման։ Բացի այդ, նմանատիպ ազդեցությամբ են օժտված նաև կոֆեին պարունակող ըմպելիքները, ուստի զարմանալի չէ, որ սուճի կամ թեյի գործածությունից հետո կարող են նկատվել զարկերակային ճնշման ցուցանիշների բարձրացում։ Նման խնդիրներից խուսափելու համար մասնագետը խորհուրդ է տալիս սահմանափակել այդ ըմպելիքների գործածությունը։
Զարկերակային գերճնշումով հիվանդների «թշնամիների» շարքին են դասվում նաև շաքար պարունակող ըմպելիքները։ Ինչպես նշել է Շելեխովան, գազավորված քաղցր ըմպելիքներն ու մրգային հյութերը բարձրացնում են ինսուլինի ու «վատ» խոլեստերինի մակարդակները, ինչն էլ իր հերթին բացասաբար է անդրադառնում անոթների պատերի վրա։
Բացի այդ, մասնագետը խորհուրդ է տվել նվազեցնել նաև ալկոհոլի ու էներգետիկ ըմպելիքների գործածությունը, քանի որ զարկերեկային գերճնշումով հիվանդների համար նման ըմպելիքները խիստ վտանգավոր են։