Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն իր ինստագրամյան էջում նոր հրապարակում է արել`անդրադառնալով Արցախին, Հայաստանին, դժվար ժամանակներին, հույսին:
«Բարի լույս… դժվար ժամանակներ են… անվերջանալի վատ երազի նման դառած կյանք:
Բայց, եթե ես երբևէ նորից ծնվելու լինեի՝ հաստատ նորից կուզեի ապրել մեր հողի վրա, մեր Երկրում, ու նույն մարդկանով, նույնսիկ եթե լիներ ամեն ինչ նույնը….
Երազանք Երկիր է Արցախ – Հայաստանը, Սուրբ երկիր, դրա համար էլ էդքան փորձություն է բաժին հասնում…
Մենք պիտի սկսենք երազել մե՜ծ, գործե՜լ մեծ քայլերով, գուցե էդպես միայն հետագա սերունդներին թողնենք մեր երազած Երկիրը Լայն սահմաններով։
Ու միշտ պիտի հիշենք, որ ամենադառնացած պահին անգամ մեր կողքին կա մի հարազատ՝ ձեռք մեկնող էակ…որին գուցե նույնիսկ չենք էլ ճանաչում դեռ…
Աստծով զորանանք ու ելքեր գտնենք՝ Երկրի ճաքերը նորոգելու ու վերականգնվելու ոգով:
Մենք ոգով ենք թուլացել ու հուսահատվել… պետք է շտապ ամրանալ ու միասին դուրս գալ կեղեքող էս փոսից….
Որոշումը սա է. կամ Հայը կունենա Երկիր ու կապրի իր դրախտում, կամ աշխարհն իր թույնից կկործանվի… Առանց Հայաստան- Արցախի՝ աշխարհի դառնահամը ոչ մեկին հանգիստ չպիտի տա, ու նման աշխարհ ինձ պետք չէ!», – գրել է Նազենին։