
TNT հեռուստաալիքի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Թինա Կանդելակին ունեցել է երրորդ երեխային։ Ինչպես հայտնում է «Блокнот»-ը՝ վկայակոչելով իր մի քանի աղբյուրներ, 47-ամյա գործարար կինը օգտվել է փոխնակ մոր ծառայություններից։
Հրատարակության տվյալներով՝ լրագրողն ու նրա ամուսինը՝ Վասիլի Բրովկոն որդի են ունեցել։ Ընտանիքում համալրման մասին զույգը պաշտոնական հայտարարություն չի տվել։
Զույգն ամուսնացած է արդեն ինը տարի։ Իր առաջին ամուսնուց՝ Անդրեյ Կոնդրախինից, Կանդելակին երկու երեխա ունի։