Կղանքը, որը դադարել է սուզվել, բժշկին այցելելու լուրջ պատճառ է, հաղորդում է Scientific Reports ամսագիրը:
Հրատարակությունը հրապարակել է Մայոյի կլինիկայի բժիշկների եզրակացությունը, որոնք խորհուրդ են տվել դիմել բժշկի այն դեպքերում, երբ ջուրը քաշելիս կղանքն անընդհատ լողում է ջրի մեջ: Նման կերպ կարող են դրսեւորվել աղիքային հիվանդությունները, նշում են մասնագետները։
Հետազոտողները ներկայացրել են մկների դիտարկումների մասին տվյալները։ Կրծողների դժվար սուզվող կղանքում հայտնաբերվել է աղիքային բակտերիաների որոշակի տեսակի կողմից արտազատվող գազ։ Դրա ավելանալը, նրանց պոպուլյացիայի աճի հետ, ասոցացվել է աղիներում բորբոքման ավելի բարձր մակարդակի հետ: Գիտնականների կարծիքով՝ մկների վրա կատարված փորձի արդյունքում արված այս եզրակացությունը միանգամայն կիրառելի է մարդու օրգանիզմի համար։ Եթե կղանքը դադարել է սուզվել, իմաստ ունի հետազոտել աղիները, քանի որ հնարավոր է դրա վիճակի վատթարացում։ Մասնավորապես, դա կարող է վկայել ճարպերի տրոհման խախտման եւ կղանքի մեջ դրանց պարունակության ավելացման մասին։
Առողջ մարդկանց կղանքը, նշել են մասնագետները, երբեմն նույնպես սկսում է համառորեն լողալ ջրում: Դա կարող է տեղի ունենալ, օրինակ, բուսական սննդակարգի կամ գազերի առաջացմանը նպաստող մթերքների օգտագործման պատճառով: