Երգչուհի, դերասանուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայանալով հմայիչ կերպարում։
«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրերում Արփին սեւ հանդերձանքով է։ Նրա մազերն արձակված են, նախապատվությունը տվել է մեղմ շպարին։ Երիտասարդ մայրիկի կերպարն ամբողջական են դարձնում ձեռնոցները։ «Հաճախ նայիր վերև, ու անկախ ամեն ինչից միշտ շնորհակալ եղիր Աստծուն…», – հրապարակումը մակագրել է Արփին։