
Շոտլանդացի դերասան Ջերարդ Բաթլերը պատմել է, որ «Crash» ֆիլմի նկարահանումների ժամանակ պատահաբար այրել է դեմքը ֆոսֆորաթթվով, գրում է NME-ն:
Դերասանը, ով խաղացել է օդաչու Բրոդի Թորենսի դերը, պատմել է մի դեպքի մասին, որը տեղի է ունեցել այն տեսարանի նկարահանումների ժամանակ, որտեղ Բաթլերի հերոսը փորձում է կարգավորել արգելակը թռիչքից առաջ։
«Ինչ էլ անեմ, ինձ հաջողվում է վնասել ինձ»,- ասել է նա։
Բաթլերի խոսքով՝ ինքը չի հասկացել, թե ինչ հեղուկ է իր առջեւ նկարահանման հրապարակում։ Պուերտո Ռիկոյում շոգ օր է եղել եւ դերասանը շատ է քրտնել եւ հեղուկը քսել է դեմքին, ապա զգացե, որ այն ցվել է կոկորդն ու աչքերը։ Պարզվել է, որ դա ֆոսֆորաթթու է։
«Ուղղակի ողջ-ողջ այրվում էի», – հավելել է Բաթլերը՝ նշելով, որ ցավը տեւել է մի քանի ժամ։