Անհրաժեշտ բաղադրիչներ
2 բաժակ ոսպ
1 ճաշի գդալ քացախ
1 հատ փոքր կարմիր սոխ
ձեթ
աղ
կծու կարմիր բիբար
Պատրաստման եղանակը
Ոսպի վրա առատ ջուր լցնել ու դնել կրակին, երբ սկսի եռալ, ավելացնել քացախը ու եփել: Անհրաժեշտության դեպքում ջուր ավելացնել: Ոսպը եփել այնքան, որ ստացվի ոչ շատ ջրով թանձր ապուր: Ավելացնել աղն ու կծու կարմիր բիբարը:
Սոխը շատ մանր կտրտել և առանձին ձեթով սոխառած անել: Լցնել ոսպի վրա, խառնել և մատուցել գերադասելի է սև հացով: