«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005», գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել՝ շնորհավորելով նրա տարեդարձը։
Սեւ ու սպիտակ կադրում Լուսինեն կրում է ջինսե տաբատ եւ բաց երանգի շապիկ, իսկ մայրիկը մուգ երանգի շապիկով է։ Նրանք ամուր գրկախառնված են։
«Մամ ուզում եմ,որ դու ավելի հաճախ ժպտաս, ծիծաղես,վայելես կյանքի ամեն օրն ու այն ամենը, ինչ տեղի է ունենում դրանում։ Թող քո բոլոր նվիրական ցանկությունները հնարավորինս շուտ իրականանան, եւ որ ամենակարեւորն է՝ առողջ լինես: Ես քեզ շատ եմ սիրում։ Շնորհավոր Ծնունդդ Մամուլիկս», – գրել է Լուսինեն։