Մաշա Ենոքյանը տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով իր հարսի պարը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Մաշա Ենոքյանը տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով իր հարսի պարը

Պարուհի, հաղորդավարուհի եւ դերասանուհի Մաշա Ենոքյանը հրապարակել է իր հարսանեկան պարի տեսանյութը։

«Ինստագրամ» սոցիալական հարթակում հրապարակված կադրերում պարուհին կրում է գինեգույն պարային զգեստ՝ հայկական տարազի մոտիվներով։ Պարի առաջին մասում Մաշան միայնակ է ներկայանում, իսկ երկրորդ հատվածում նրան են միանում չորս պարողներ՝ դհոլները ձեռքներին։

«Իմ հարսի պարը: Անչափ շհնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր սրտացավորեն են մոտեցել այս համարին ու իրենց ներկայությամբ էլ ավելի սիրունացրել իմ հարսի պարը», – գրել է պարուհին՝ շնորհակալություն հայտնելով պարը բեմադրողին, պարողներին եւ երաժիշտներին։

Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել է 2022 թվականի օգոստոսի 28-ին։