Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջի Stories բանում տեսանյութ է վերահրապարակել, որում արցախցի երիտասարդ ու պատանի աղջիկները խոսում են շրջափակման մասին։
Աղջիկները նշու են, որ իրենցք ապրում են Արցախում, որը մեկ ամսից ավել է շրջափակման մեջ է գտնվում եւ 120 հազար մարդ այս պահին շրջափակված է Ադրբեջանի կառավարության կողմից եւ միակ ճանապարհը, որն Արցախը կապում է աշխարհին փակ է։ Նրանք նշում են, որ բազմաթիվ ընտանիքներ այս պահին մասնատված են ճանապարհի փակ լինելու պատճառով։
Նրանք նշում են, որ հակառակ այդ ամենին դրական են տրամադրված Արցախի ապագայի հարցում, ու հավատում են մարդկային գործողություններին եւ կոչ անում գործել։
Տեսանյութը, որը հրապարակել է հեռուստաաստղը, պատրաստել է Ամերիկայի Հայ Դատի գրասենյակը (ANCA):
Հիշեցնենք, որ արդեն 37 օր է, ինչ Արցախը շրջափակված է՝ իբր բնապահպանական ցույցերի պարվակով։ Արցախում հումանիտար ճգնաժամ է, ժամանակ առ ժամանակ ադրբեջանակն կողմն անջատում է գազամատակարարումը կամ ինտերների հասանելիությունը։