Պրոցեդուրաներ, որոնք հակացուցված են հարբուխի ժամանակ
Advertisement 1000 x 90

Պրոցեդուրաներ, որոնք հակացուցված են հարբուխի ժամանակ

Շոգեբաղնիք գնալը կամ տևական հիգիենիկ պրոցեդուրաները հակացուցված են հարբուխի դեպքում։ Տաք ջուրը, գոլորշին ու բարձր ջերմաստիճանը բացասաբար են ազդում ապաքինման գործընթացի վրա՝ դանդաղեցնելով այն կամ կարճ ժամանակ անց հանգեցնելով կրկնավարակի։ Այս մասին Sputnik ռադիոկայանի հետ զրույցում ասել է թերապևտ Ելենա Իգնատիկովան։

«Անկախ նրանից՝ հիվանդ է մարդը, թե ոչ, պետք է լվացվի, սակայն բարձր ջերմության դեպքում շոգեբաղնիքը կամ տաք լոգանքը կարող են միայն վնասել, քանի որ լրացուցիչ ծանրաբեռնվածություն կլինեն օրգանիզմի համար»,- նշել է թերապևտը։

Իգնատիկովայի խոսքով՝ ապաքինվելուց անմիջապես հետո տոքսիններից ազատվելու նպատակով շոգեբաղնիք գնալ ևս խորհուրդ չի տրվում, քանի որ այդ դեպքում ջերմաստիճանի կտրուկ տատանումների հետևանքով մեծանում է կրկին հիվանդանալու հավանականությունը։

Ինչպես ընդգծել է մասնագետը, նման դեպքերում տաք լոգանք ընդունել կամ շոգեբաղնիք այցելել կարելի է միայն ախտանշաններից ազատվելուց երկու շաբաթ անց։ Այս դեպքում հնարավոր կլինի խուսափել ապաքինման գործընթացի խանգարումից ու օրգանիզմի գերծանրաբեռնումից։

tert.am