
Դերասանուհի Մերիլ Սթրիփը կնկարահանվի «Only Murders in the Bulding» սերիալի 3-րդ եթերաշրջանում, գրում է Variety ամսագիրը։
Այս մասին հայտնել է սերիալի դերասանուհիներից Սելենա Գոմեսը՝ «Ինստագրամ» սոցիալական հարթակի իր էջում հրապարակած տեսանյութում։
Սերիալը պատմում է հարեւանների մասին, ովքեր սեր ունեն հանցագործությունների բացահայտման հետ։ Առաջին եթերաշրջանում հարեւանները պարզում են իրենց համաքաղաքացի Թիմ Կոնայի պահվան առեղծվածային պատմությունը, իսկ երկրորդում՝ իրենց շենքի խորհրդի նախագահ Բանի Ֆոլջերի։