Cartier ոսկերչական իրերի և ժամացույցների տունը մի քանի տեսահոլովակ է ներկայացրել Սբ.Վալենտինի օրվա նախաշեմին: Այդ մասին «Լենտա.ռու»-ին պատմել է բրենդի մամուլի ծառայությունը: Հոլովակները նվիրված են սիրային պատմությունների:
Տեսանյութերում գլխավոր շեշտը դրված է Love հավաքածուից զարդերի վրա: Դրանում տեղ են գտել թևնոցներ և սպիտակ, դեղին կամ վարդագույն ոսկուց պատրաստված մատանիներ, որոնք խորհրդանշում են սիրային կապերը:
Cartier ոսկերչական իրերի և ժամացույցների տունը 1847 թվականին Փարիզում հիմնադրել է Լուի-Ֆրանսուա Կարտիեն: Այն թողարկում է զարդեր, այդ թվում՝ ոսկերչական բարձրարվեստ գործեր, ժամացույցներ, աքսեսուարներ և պարֆյումերիա: