Վիկտորյա թագուհու (կառավարել է Բրիտանիան 1837-1876 թվականներին) երկու կտավները, կվաճառվեն Լոնդոնի Hansons Auctioneers-ում։ Այս մասին հայտնում է The Times-ը։
Վիկտորիա թագուհու կտավները հայտնաբերվել են Անգլիայի հարավ-արևելքում գտնվող Սուրեյի մոտ գտնվող տնակում: Նկարներում պատկերված են ծաղիկներ՝ առաջինում նատյուրմորտ՝ բազմագույն ծաղիկներ կապույտ ծաղկամանի մեջ, իսկ երկրորդում՝ մանուշակագույն խոլորձներ և սիրամարգի փետուրներ՝ թափանցիկ սափորում։ Նկարների ստեղծման տարեթիվը վերագրվում է այն ժամանակաշրջանին, երբ ամուսնու՝ արքայազն Ալբերտի մահից հետո թագուհի Վիկտորիան ապրում էր Ուայթ կղզում։ Ենթադրվում է, որ հենց արքայազն Ալբերտն է Վիկտորյային սովորեցրել յուղաներկի տեխնիկան, որով նկարված են կտավները։
«Միգուցե այս ծաղկային նատյուրմորտները նկարելը թագուհուն մի փոքր բավարարվածություն և երջանկություն բերեց Ալբերտի մահից հետո»,- ասել է բրիտանական աճուրդի տան փոխտնօրեն Քրիս Քիրհեմը։
Աճուրդը կկայանա հունվարի 28-ին։ Նկարների գնահատված արժեքը համապատասխանաբար կազմում է 8000 և 10 000 եվրո։