Իլոն Մասկը շարունակում է աշխատանքից հեռացնել Twitter-ի աշխատակիցներին. Business Insider
Advertisement 1000 x 90

Իլոն Մասկը շարունակում է աշխատանքից հեռացնել Twitter-ի աշխատակիցներին. Business Insider

Twitter սոցիալական ցանցի սեփականատեր Իլոն Մասկը վերսկսել է ընկերությունում աշխատողների կրճատումները՝ չնայած դա չանելու իր հավաստիացումներին, գրում է Business Insider -ը։

Հրատարակության զրուցակիցներից մեկի կարծիքով՝ աշխատողների կրճատումները դադարեցնելու Մասկի խոստումները չեն կարող գնահատվել, քանի որ նա «ուղղակի ասում է այն, ինչ իրեն պետք է ճիշտ այդ պահին»։

Ինչպես գրում է Business Insider-ը, այն բանից հետո, երբ միլիարդատերը գնել է ընկերությունը (150,1 միլիարդ դոլարով՝ ըստ Forbes-ի), Twitter-ը 7500 աշխատակցից ազատել է 5200-ին։

Աղբյուրները մոտ ապագայում կանխատեսում են ևս 50 կադրերի կրճատում։ Ակնկալվում է, որ ապագայում ձեռնարկատերը մտադիր է աշխատակազմը կրճատել՝ հասցնելով մինչև 2000 մարդու։