Նյու Մեքսիկոյի առաջին դատական շրջանի դատախազ Մերի Քարմաք-Օլթվիսը մեղադրանք է առաջադրել ամերիկացի դերասան Ալեք Բոլդուինին՝ նկարահանումների ժամանակ օպերատոր Գալինա Հաթչինսի ոչ միտումնավոր սպանության համար։
Fox News-ի փոխանցմամբ՝ այս հոդվածով մեղադրանք է առաջադրվել նաև Հաննա Գուտիերես-Ռեյդին, ով ֆիլմի պատրաստման ժամանակ զենքի մասնագետն էր։
Ավելի վաղ ինքը՝ Բոլդուինը, հայց էր ներկայացրել Գուտիերես-Ռիդի, ինչպես նաև Դեյվ Հոլսի՝ ռեժիսորի օգնականի դեմ, ով ուղղակիորեն նրան էր հանձնել ատրճանակը։ Բացի այդ, հայցում նա նշել էր Սառա Զաքրիի և զենքի ու զինամթերքի մատակարար Սեթ Քենիի անունները: