
Էնթոնի Հոփքինսը միացել է «Those About to Die» ֆիլմի դերասանական կազմին: Ժապավենի ռեժիսորը Ռոլանդ Էմերիխն է, ով նախկինում աշխատել է «Անկախության օրը», «Վաղը չէ մյուս օրը» ֆիլմերում: Այս մասին հայտնում է Variety-ն։
Հոփքինսը կմարմնավորի հռոմեական կայսր Վեսպասիանին, ով գահը վերցնում է տասնամյա արյունալի քաղաքացիական պատերազմում հաղթելուց հետո: Սերիալում նա կհայտնվի որպես ծերացած տիրակալ, որը արհամարհված է հայրապետների կողմից եւ առաջին իսկ հնարավորության դեպքում ձգտում է գահից հեռացնել ժառանգորդներին։
Գլադիատորական մրցակցության բարդ եւ կոռումպացված աշխարհում տեղի ունեցող շոուն պատմում է հռոմեական հասարակության բոլոր խավերի հերոսների մասին, երբ նրանք բախվում են ասպարեզում:
Սցենարը գրել է «Օսկարի» հավակնորդ Ռոբերտ Ռոդաթը, ով առավել հայտնի է «Փրկել շարքային Ռայանին» ֆիլմով: