6 զույգ, ում միությունը հիանալի է, բայց անհնար
Խոյ (21.03-20.04) և Ցուլ (21.04-20.05)
Երկու ուժեղ նշաններ, խիստ ակտիվ, նպատակասլաց, աշխատասեր: Նրանց միավորում է առաջինը լինելու ցանկությունը, մոտիվացիան, նպատակները, կյանքի իմաստն ու ոճը:
Սակայն նրանք այնքան համառ են ու չզիջող, որ փոքրագույն հակասությունն անգամ ամենօրյա կյանքում ունակ է նրանց բաժանել:
Ցուլ (21.04-20.05) և Առյուծ (23.07-22.08)
Բացառիկ էմոցիոնալ ու կրքոտ զույգ են: Հիանալի զույգ է, անկեղծ զգացմունքներ ու ուժեղագույն էմոցիաներ, և դա նրանց միավորում է, ձգում մագնիսի պես:
Սակայն փոխադարձ հպարտությունը նրանց թույլ չի տալիս ընդունել սեփական սխալները, գնալ փոխզիջումների, հարաբերություններ կառուցել:
Նրանց կիրքը երկարատև կիրք չէ:
Կարիճ (24.10-21.11) և Ջրհոս (21.01-18.02)
Էմոցիոնալ են, ինտուիտիվ, ինտելեկտուալ: Շատ խորն են, բարդ և բազմակողմանի զարգացած: Նրանք խոսելու բան ունեն, կարողանում են հասկանալ միմյանց:
Սակայն Ջրհոսն իրեն ընտրյալ է համարում, իսկ Կարիճն անհանդուրժող է դրա նկատմամբ ու չի ընդունում հեղինակությունների:
Նրանց միությունը հետաքրքիր է, վառ, բայց այդ միության մեջ կոնֆլիկտների համար չափազանց շատ առիթներ են լինում:
Աղեղնավոր (22.11-21.12) և Ձկներ (19.02-20.03)
Աղեղնավորներն ու Ձկները երազողներ են: Երկու նշաններն էլ շատ կախված են հաջողությունից, հանգամանքների բերումից:
Սակայն Աղեղնավորն ամբիցիոզ է, աշխատասեր ու մոտիվացված է նպատակով, արդյունքներով, իսկ Ձկները ծույլ են, պասիվ, կախյալ:
Հարաբերությունների սկզբում այս նշանները փոխլրացնում են միմյանց կատարյալի մասին երազանքներով, բայց քիչ անց Աղեղնավորն առաջ կընթանա, իսկ Ձկները միայնակ կմնան իրենց անուրջների հետ:
Երկվորյակներ (21.05-20.06) և Խեցգետին (21.06-22.07)
Խեցգետինները շատ էմոցիոնալ են, նրանց էմոցիոնալ վիճակը փոփոխական է, անկայուն:
Երկվորյակներն էլ իրենց հերթին անկայուն են տրամաբանության ու որոշումներ կայացնելու մեջ այնպես, ինչպես Խեցգետիններն էմոցիաներ դրսևորելիս:
Նրանց համար զարմանալիորերն թեթև ու հեշտ է միասին, սակայն նրանց զույգի մեջ անկայունությունն ու հակասությունները չափից դուրս շատ են, որպեսզի նրանց հարաբերությունները երկար տևեն:
Կշեռք (24.09-23.10) և Ձկներ (19.02-20.03)
Բացառիկ պոզիտիվ ու լավատես զույգ են, հաճախ կորցնում են իրականության զգացումը: Նրանց միավորում է միայն էներգետիկան: Նրանց դուր է գալիս միասին լինել, սակայն նրանց համար բարդ է պահպանել իրենց հարաբերությունները դաժան ու իրական աշխարհում, որում նրանք չեն կարող օգնել ու աջակցել միմյանց:
Պատրաստեց 168.am-ը