Ինչպես է առաջին ձյունն ազդում ինքնազգացողության վրա. պարզաբանում է հոգեբանը
Advertisement 1000 x 90

Ինչպես է առաջին ձյունն ազդում ինքնազգացողության վրա. պարզաբանում է հոգեբանը

Առաջին ձյունը բարելավում է տրամադրությունը հաճելի հիշողությունների շնորհիվ, ասել է հոգեբան Ելենա Ռուսինովան։ Life-ին տված հարցազրույցում նա խոսել է ինքնազգացողության վրա առաջին ձյան ազդեցության մասին։

Նրա խոսքով, աշնանը շատերը բախվում են հուսահատության և դեպրեսիայի հետ, քանի որ այս շրջանը կապված է աշխատանքի մեկնարկի և նոր ուսումնական տարվա հետ: Ձմռանն ավելի մոտ, մարդը, ըստ նրա, հարմարվում է ցուրտ եղանակին և սկսում է իրեն լավ զգալ։ «Ինչպես գիտեք, սովորությունները ձևավորվում են մեկ օրից մինչև 60 օր, և կարելի է ասել, որ մարդն ընտելանում է նոր սեզոնին»,- նշել է փորձագետը։

Առաջին ձյունը, հավելել է Ռուսինովան, տրամադրության բարձրացում է առաջացնում, կարծես «ներսում փոքրիկ երեխան սկսում է ուրախանալ»։ Մասնագետը հոգեբանական ինքնազգացողության բարելավումը կապել է աշնանային մոխրագույն գույները վառ սպիտակի փոխելու և կարոտախտի հետ։ Հոգեբանը մատնանշել է, որ առաջին ձյան տեսնելուն պես մարդը վերադառնում է ձմռան հետ կապված անցյալի հաճելի հիշողություններին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Լուսանկարը՝ Getty Images