Չնայած սպանության մեղադրանքներին Ալեք Բոլդուինը կշարունակի «Rust» ֆիլմի նկարահանումները
Advertisement 1000 x 90

Չնայած սպանության մեղադրանքներին Ալեք Բոլդուինը կշարունակի «Rust» ֆիլմի նկարահանումները

Ալեք Բոլդուինի մասնակցությամբ «Rust» ֆիլմի նկարահանումները կշարունակվեն՝ հակառակ նկարահանման հրապարակում օպերատորի մահվանը։ Այս մասին Entertainment Tonight-ին ասել է Rust Movie Productions-ի փաստաբան Մելինա Սփադաունը։

«Ֆիլմի աշխատանքները, որի գլխավոր դերակատարը պարոն Բոլդուինն է, իսկ ռեժիսորը Ջոել Սոուզանը, շուտով կավարտվեն», – ասել է նա:

Նրա խոսքով, նկարահանման աշխատանքներին կմասնակցեն տեխնիկայի անվտանգության հատուկ տեսուչներ եւ արհմիության անդամներ, որոնք կհետեւեն տեղի ունեցող իրադարձություններին։ Փաստաբանը նաեւ ընդգծել է, որ նկարահանման հրապարակում կարգելվի աշխատող զենքի եւ ցանկացած զինամթերքի կիրառումը։

news.am