Ուիլ Սմիթն առաջին դերն է ստացել՝ «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ Քրիս Ռոքին հարվածելուց հետո (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ուիլ Սմիթն առաջին դերն է ստացել՝ «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ Քրիս Ռոքին հարվածելուց հետո

Դերասան Ուիլ Սմիթը ստացել է իր առաջին դերը վերջին տասը ամիսների ընթցաքում՝ «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ տեղի ունեցած սկանդալից հետո, երբ իր կնոջ մասին վատ արտահայտվելու համար հարվածել էր Քրիս Ռոքին, գրում է The Sun պարբերականը։

ԶԼՄ-ների տեղեկություններով արտիստը կխաղա 2019 թվականին էկրաններ բարձրացած «Ալլադին» ֆիլմի շարունակության մեջ, որտեղ մարմնավորել է Ջինին։ Աղբյուրներից մեկն ասել է, որ սցենարի հիմքում Շահրեզադեի պատմությունն ու «1001 գիշերներ»-ի հեքիաթներն  են։ Նախագծի նկարահանումները կսկսվեն 2023 թվականի վերջին։

«Սա առաջին աշխատանքը կլինի «Օսկար»-ից հետո եւ բավականին զարմանալի է, որ այն ֆիլմ է երեխաների համար։ Նա մեծ աշխատանք է տարել իր վրա, եւ բոլորը կհամաձայնվեն, որ մինչեւ ֆիլմի էկրաններ բարձրանալը այս ամենն անցյալում կմնա», – ասել է աղբյուրը։

news.am