Գեղեցկուհի, «Միսս Հայաստան 2001» Իրինա Թովմասյանը լուսանկար է հրապարակել Լիտվիայից, որտեղ հանգստի է մեկնել ամուսնու հետ՝ նշելու իրենց միության 19-րդ տարեդարձը։
Լուսանկարում Իրինան գետի վրա կառուցված կամուրջին է՝ ետեւում հին ամրոց։ Նա կրում է սեւ ձմեռային փքաբաճկոն, նույն գույնի գլխարկ եւ կաշվե պայուսակ։
«Վերջին օրերը, ամիսները եւ նույնսիկ տարիները շատ ծանր են անցնում բոլորիս համար, յուրաքանչյուրս դա մի կերպ ենք ենք զգում եւ վերապերում: Ես ուզում եմ որ երբեք չարժեզրկենք դիմացինի զգացմունքները, օրինակ ես փորձում եմ թեկուզ դժվարությամբ ժպտալ ու ժպիտ փոխանցել դիմացինին, մյուսը օրինակ պարփակվում է իր մեջ եւ չի կարողանում շփվել: Սա չի նշանակում որ ոչ մեկ չի զգում կամ հասկանում՝ ինչ է կատարվում իր շրջապատում: Ես ուզում եմ որ այս օրերին հատկապես հոգ տանենք դիմացինի մասին՝ անկախ նրանից այդ դիմացինը ձեր հարազատն է, բարեկամը թե ուղղակի անցորդ: Եկեք սեր ու բարություն տարածենք…», – գրել է գեղեցկուհին։