«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005», գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկարներ է հրապարակել։
«Ինստագրամ» սոցիալական հարթակում հրապարակված կադրերում գեղեցկուհին կրում է սեւ տաբատ եւ սպիտակ ու սեւ գծավոր ձմեռային վերահագուստ։ Նա իր տեսքն ամբողջացրել է սեւ արեւային ակնոցով, ժամացույցով եւ արծաթագույն զարդերով։
«Դարձեք ինքներդ ձեր սրտի արեւը, ջերմացրեք ինքներդ ձեզ եւ հոգ տարեք ձեր մասին։ Ուրախացեք ձեր հաջողությունների վրա, ապրեք ձեզ համար եւ մի թերագնահատեք ինքներդ ձեզ։ Դուք այն ամենն եք, ինչ կատարվում է ձեր ներսում։ Դուք արժանի եք լավագույնին», – հրապարակումը մակագրել է Լուսինեն։