Նախկին դերասանուհի Լիզա Պեկարը պնդում է, որ 2001 թվականին Հարվի Վայնշտեյնը ստիպել է իրեն օրալ սեքսով զբաղվել հյուրանոցի համարում։ Այս մասին հայտնում է The Daily Mail-ը։
Ըստ Պեկարի՝ հյուրոնոցի համարում Վայնշտեյնն իրեն խնդրել է մերկանալ «լսումների» համար, խորհուրդ տվել «10 ֆունտ նիհարել» եւ ստիպել է օրալ սեքսով զբաղվել իր հետ։
«Նա ձեռքով բռնեց մազերիս եւ գլուխս հրեց ցած՝ ինձ ծնկի իջեցնելով: Ես խնդրեցի նրան դադարեցնել։ Աղաչում էի։ Ասում էի «ոչ» բառը», – հիշում է Պեկարը: Նա հայտարարել է, որ Վայնշտեյնը հետագայում իրեն ասել է, որ «չխոսի այդ մասին»:
Նախկին կինոմագնատի ներկայացուցիչը հերքում է կնոջ մեղադրանքները՝ ասելով, որ Վայնշտեյնը կարող է պոլիգրաֆիա անցնել՝ ապացուցելու իր անմեղությունը:
Պեկարը հավելել է, որ միջադեպից հետո՝ 2003 թվականին, իրեն առաջարկել են դեր խաղալ «The View From Above Is Better» ֆիլմում: Դրանում նա արտասանել է միայն մեկ տող, թեեւ ի սկզբանե ավելի կարեւոր դեր էր ստանձնել։ Պեկարի խոսքով՝ միջադեպն «ավարտել» է իր դերասանական կարիերան, եւ նա կենտրոնացել է պրոդյուսերի ու գրական ստեղծագործության վրա: