Ավստրալացի դերասանուհի Քեյթ Բլանշեթը հայտնվել է M Le magazine du Monde ամսագրի շապիկին։ Նկարները հայտնվել են սոցցանցերում ամսագրի պաշտոնական էջերում։
53-ամյա դերասանուհին դարձել է M magazine Le magazine du Monde ամսագրի նոր համարի դեմքը։ Շապիկին նա կեցվածք է ընդունել առանց դիմահարդարման։ Նկարում նա պառկած է բազմոցին։
Քեյթ Բլանշեթը երկու Օսկար (2005, 2014), երեք BAFTA (1999, 2005, 2014), երեք «Ոսկե Գլոբուս» (1999, 2008, 2014) և ԱՄՆ-ի Կինոդերասանների գիլդիայի երկու մրցանակների (2005, 20) դափնեկիր է։ Ավելի քան երկու տասնամյակ տևած իր դերասանական կարիերայի ընթացքում Քեյթ Բլանշեթը նկարահանվել է ավելի քան 40 ֆիլմերում և խաղացել մոտ 20 թատերական բեմադրություններում: 2008 թվականին նա աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում։