Ինչպես հաղթահարել տղամարդու հետ բաժանումը
Advertisement 1000 x 90

Ինչպես հաղթահարել տղամարդու հետ բաժանումը

Սոցցանցերում ջնջիր նրան ընկերների ցանկից: Ամենայն լրջությամբ: Եվ դա մանկապարտեզ չէ: Իհարկե՝ կասես, որ դու միանգամայն խելամիտ կին ես, որը վեր է այդ ամենից. իբր, հեշտությամբ կցուցադրես անտարբերությունդ՝ նրան թողնելով ընկերներիդ ցուցակում: Բայց քեզ մոտ անպայման նրա էջը փորփրելու գայթակցություն կառաջանա, որպեսզի իմանաս, թե ինչպես է ապրում առանց քեզ: Եվ ուրախ երեկույթներից լուսանկարները բավարար կլինեն՝ մեկ ամիս քեզ դեպրեսիայի մեջ պահելու համար: Իսկ դա քեզ պե՞տք է:

Նրան մի առաջարկիր «ընկերներ մնալ»: Իսկ եթե նա առաջարկի, ասա, որ պետք է մտածես: Հաշվի առ, որ ստիպված կլինեք մեծ աշխատանք տանել, մինչեւ կարողանաք ձեր հարաբերություններն ընկերական կոչել: Որպես կանոն՝ տղամարդ-կին զույգի պարագայում մեկն ընկերություն է ուզում, մյուսը՝ ավելին:

Ջնջիր նրա համարն ու նրան երկար նամակներ մի գրիր: Եթե ուզում ես արձանագրել մտքերդ ու զգացմունքներդ, դրանք թղթին հանձնիր: Այդ կերպ դուրս կթափես կուտակված բացասական էներգիան եւ զգացմունքնեը, իսկ թուղթը կապահովագրի քեզ ստեղնաշարի վրա պատահաբար Enter կոճակը սեղմելու եւ նամակն ուղարկելու վտանգից:

Մի փակվիր ինքդ քո մեջ: Մտերիմների հետ կիսիր մտահոգություններդ: Շատ արագ կզգաս, որ հոգուդ ծանրությունը թեթեւանում է: Ուզում ես արտասվել՝ արտասվիր: Ավելի լավ է՝ տանը կամ մտերիմ ընկերուհու մոտ, այլ ոչ մետրոյում կամ սուպերմարկետում: Հանդիպիր ընկերներիդ հետ, նոր մարդկանց ծանոթացիր: Հիմա դա միայն քո օգտին կլինի:

news.am