Ռուս մոդել, հեռուստահաղորդավարուհի Վիկտորյա Լոպիրյովան իր անձնական բլոգում բիկինիով լուսանկար է հրապարակել։ Նա գունավոր լողազգեստով կեցվածք է ընդունել Մալդիվներում, որտեղ թռել է ընկերների հետ հանգստանալու։
39-ամյա աստղի հետևորդները հիացել են նրա կազմվածքով՝ «Վա՜յ, խոսքեր չկան, աստվածուհի», «Կատարյալ», «Ինչ հրաշալի կազմվածք ունես», «Աստված իմ, ինչ գեղեցկություն», «Շքեղություն», «Ֆանտաստիկ աղջիկ»,- գրել են նրանք:
Վիկտորյա Լոպիրյովան առաջին անգամ մայր է դարձել 35 տարեկանում, 2019 թվականի փետրվարի 5-ին նա որդի է ունեցել, ում անվանել են Մարկ Լեոնել։ Մոտ մեկ տարի մոդելը հրաժարվում էր բացահայտել իր սիրելիի անունը, ումից հղիացել էր։ Այնուամենայնիվ, 2019 թվականի հունվարին համացանցում հայտնվեցին հեռուստահաղորդավարուհու լուսանկարներն իր ընտրյալ Իգոր Բուլատովի հետ։ Միայն որդու ծնվելուց հետո Վիկտորյա Լոպիրյովան սկսեց ակտիվորեն նկարներ հրապարակել երեխայի և գործարարի հետ, իսկ 2019 թվականի նոյեմբերին ամուսնացավ նրա հետ։