
Amazon Studios-ը նկարահանում է մարմնի փոխանակման մասին ֆիլմ՝ դերասանուհիներ Ջուլիա Ռոբերթսի եւ Ջենիֆեր Էնիսթոնի մասնակցությամբ։ Այս մասին հաղորդում է Deadline-ը։
Ֆիլմի, որի անվանումը դեռեւս չի բացահայտվում, սցենարիստն ու ռեժիսորը Մաքս Բարբակովն է: Նախագծի համապրոդյուսեր է հանդիսանում LuckyChap Entertainment-ը, որը պատկանում է Մարգո Ռոբիին եւ Թոմ Աքերլիին:
Կատակերգության սյուժեի մանրամասներն անհայտ են։ Արտադրության եւ թողարկման ժամկետները դեռեւս հայտնի չեն: