Դիմահարդարը պատմել է, որ ճանապարհը եղել է անտանելի, քանի որ Գասպարն ատում է ինքնաթիռները և չի կարողանում իրեն հանգիստ պահել:
Գոհարը պատմել է, որ թռիչքից մի քանի օր առաջ սկսել է որդուն պատրաստել ճամփորդությանը. զրուցել է նրա հետ և բացատրել՝ ինչպես պետք է իրեն պահի։ Նրա խոսքով, թռիչքի օրն ինքը բավականին շուտ է արթնացել, որպեսզի ճանապարհի համար ուտելիք պատրաստի, խորհրդակցի մոր, դայակի հետ, պատրաստի համապատասխան խաղալիքներ, ֆլոմաստերներ, մատիտներ, փուչիկներ, բայց ոչինչ չի օգնել:
Գոհարը նշել է, որ օդանակավակայանում Գասպարը հրաժարվել է բարձրանալ ինքնաթիռ և նստել իր համար հատկացված աթոռին, իսկ բորդուղեկցուհիները նշել են, որ մինչև երեխան չնստի նրանք չեն կարող բարձրանալ: