Թոմ Հենքսն ու Ռոբին Ռայթը կվերամիավորվեն եւ կճամփորդեն ժամանակի մեջ նոր ֆիլմում։ Այս մասին հայտնում է Fox News-ը:
«Ֆորեսթ Գամփի» ռեժիսոր Ռոբերտ Զեմեկիսի «Here» ֆիլմում կնկարահանվեն Ռայթը եւ Հենքսը, որոնց «թվայնացնում» եւ «երիտասարդացնում» է արհեստական ինտելեկտի Metaphysic ընկերությունը:
Ռիչարդ Մաքգուայրի վեպի կինոադապտացիայում կնկարահանվեն նաեւ Փոլ Բեթանին եւ Քելլի Ռեյլին։
Metaphysic-ը հանրաճանաչություն է ձեռք բերել սոցիալական ցանցերում՝ ունենալով ավելի քան 5 միլիոն հետեւորդ TikTok-ում եւ դիպֆեյքեր, որոնք ներկայացված են America’s Got Talent-ում:
«Ինձ միշտ հետաքրքրել են տեխնոլոգիաները, որոնք օգնում են պատմություններ պատմել», – People ամսագրին ասել է Զեմեկիսը: «Here»-ի դեպքում ֆիլմը պարզապես չէր աշխատի, եթե մեր դերասաններն անխափան կերպով չտրանսֆորմացվեին իրենց ավելի երիտասարդ տարբերակների: Metaphysic-ի արհեստական ինտելեկտի գործիքներն անում են դա հենց այնպես, ինչպես նախկինում հնարավոր չէր», – նշել է աստղային ռեժիսորը: