Ռուս ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը նախատեսում է ֆիլմ նկարահանել Էդուարդ Ուսպենսկու «Քեռի Ֆյոդորը, շունն ու կատուն» գրքի հիման վրա։
«Վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք բանակցում էինք Էդուարդ Ուսպենսկու «Քեռի Ֆյոդորը, շունը եւ կատուն» գրքի կինոյի իրավունքները գնելու շուրջ: Ուզում եմ վստահության համար մեծ շնորհակալություն հայտնել Ելենա Բորիսովնա Ուսպենսկայային։ Այժմ կարող ենք հայտարարել, որ Պրոստոկվաշինոյում քեռի Ֆյոդորի արկածների մասին ֆիլմ է լինելու։ Մենք նկարահանումները կսկսենք հաջորդ տարի: Շնորհակալություն բոլորին։ Խոստանում ենք երեխաների եւ մեծահասակների սպասելիքներն արդարացնել», – իր Instagram-ում հայտնել է ռեժիսորը։